Հայաստանում Հնդկաստանի դեսպան` Նիլակշի Սահա Սինհայ, մասնագիտությամբ թարգմանիչ, աշխատել է Հնդկաստանի վարչապետի քարտուղար և թարգմանիչ:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան` Օլիվյե Դըկոտինյի, մասնագիտությամբ պատմաբան, մի քանի տարի երրորդական կարգի պաշտոններ է զբաղեցրել, որոնցից ամենաբարձրը` Իրաքի Քուրդիստանում Ֆրանսիայի հյուպատոսի պաշտոնն էր:
Հայաստանում Լեհաստանի դեսպան` Պյոտր Սկվեչինսկի, ողջ կյանքը զբաղվել է լրագրությամբ:
Հայաստանում Չեխիայի դեսպան` Պետր Պիրունչիկ, սլավոնագետ, թարգմանիչ, անգլերենի դասախոս, երրորդական կարգի պաշտոն է զբաղեցրել Մոնղոլիայում Չեխիայի դեսպանությունում:
Հայաստանում Հունաստանի դեսպան` Քրիստոս Սոֆիանոպուլոս, վերջինիս կենսագրության մանրամասները պաշտոնապես չեն հրապարակվել, վերջինիս կյանքի վերաբերյալ որևէ հանրամատչելի տեղեկություն չկա:
Հայաստանում Գերմանիայի դեսպան` Կլաուդիա Բուշ, մինչև Հայաստան գալը դեսպանի կարգավիճակ երբևէ չի ունեցել, Աստված գիտի, թե իրականում ինչով է զբաղվել Արևելյան Երուսաղեմում և Ռամալահում:
Հայաստանում Իտալիայի դեսպան` Ալեսանդրո Ֆեռանտի, առևտրային գծով երկրորդական կարգի պաշտոններ Մեքսիկայում և Գվատեմալայում:
Հայաստանում Չինաստանի դեսպան` Լի Սինվեյ, ասում են, որ դիվանագիտական փորձ ունի, սակայն համառորեն լռում են, թե հատկապես որտեղից է այդ փորձը:
Հայաստանում Լիտվայի դեսպան` Անդրիուս Պուլոկաս, ասում են, որ դիվանագիտական փորձ ունի, սակայն համառորեն լռում են, թե հատկապես որտեղից է այդ փորձը:
Ահա, այսպիսի պատկեր: Փաստորեն, աշխարհի պետությունները Հայաստան են ուղարկում դիվանագիտական կրթություն և աշխատանքային փորձ չունեցող, փակ և գաղտնի կենսագրություններով, շատ անգամ իրենց կապերով ռիսկային անձանց:
Ինչու՞: Որովհետև, Հայաստանն աշխարհի համար հավասարվել է, առավելագույնը` Իրաքի Քուրդիստանի և Ռամալահի մակարդակին:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Հ.Գ.
Նկատեցիք, որ դեսպանների այս շարքի մեջ չեն միայն Հայաստանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանները: Վերջիններս գոնե համապատասխան կրթություն և աշխատանքային փորձ ունեն:
Փաստորեն, Հայաստանը միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի տեսադաշտում է:
Առայժմ: